
Քաղաքացիություն ստանալու հայտի ներկայացում
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող /գտնվող/ կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող /գտնվող/ անձը պետք է գրանցվի համակարգում և ներկայացնի դիմում։ Դիմումը առցանց լրացնելիս, կախված քաղաքացիության ստացման համար ընտրված հիմքից, պետք է կցել հետևյալ փաստաթղթերը.

Կցվող փաստաթղթերը՝ ըստ հիմքերի
Կցվող լուսանկար

Կարևոր է իմանալ
- Բոլոր օտարալեզու փաստաթղթերի հետ անհրաժեշտ է կցել դրանց ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ հայերեն թարգմանությունը։
- Ընտրված հիմքերին համապատասխան պահանջվող բոլոր փաստաթղթերը կցելուց և տեղեկատվությունը լրացնելուց հետո անհրաժեշտ է համակարգում իրականացնել պետական տուրքի վճարում առցանց եղանակով։
- Առցանց ներկայացված Դիմումը (Հայտը) հաստատվելուց հետո լուսապատճե (սկանավորված) կցված բոլոր փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ արտերկրում ՀՀ հյուպատոսություն՝ նախապես ընտրելով այցի օրը և ժամը։
- ՀՀ քաղաքացիություն ստացող ազգությամբ ոչ հայ անձը պետք է հանձնի ՀՀ Սահմանադրության և հայոց լեզվի իմացության թեստ։
Հարցերի քանակը՝ 33
Փորձերի քանակը՝ անսահմանափակ