
Քաղաքացիության գործերի Էլեկտրոնային կառավարման համակարգ

Ինչպե՞ս դառնալ ՀՀ քաղաքացի կամ հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից



Ինչպե՞ս դառնալ ՀՀ քաղաքացի կամ հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից
- Քայլ 1
Մուտք գործեք համակարգ
ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել և մուտք գործել բացառապես խիստ նույնականացմամբ, իսկ օտարերկրյա քաղաքացիները ընտրությամբ՝ խիստ նույնականացմամբ ՀԾՀ ունենալու պարագայում, կամ գրանցվելով անձնական էլ․փոստով:
- Քայլ 3
Փաստաթղթերի և լուսանկարի կցում համակարգում
Ընտրված ծառայության տեսակին համապատասխան անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը, կցել բոլոր պահանջվող փաստաթղթերը, նաև իրականացնել պետական տուրքի վճարում առցանց։ Փաստաթղթերը պետք է լինեն բնօրինակից սկանավորված։
- Քայլ 4
Այցի օրվա ամրագրում
Նախնական հայտը հաստատվելու դեպքում անհրաժեշտ է ընտրել այցի օրը և ժամը։
- Քայլ 5
Բնօրինակ փաստաթղթերի ներկայացում
Քաղաքացիություն ստանալու հայտի դեպքում, եթե բոլոր փաստաթղթերը ճիշտ են ներկայացված, դիմումատուն անցնում է ՀՀ Սահմանադրության և հայոց լեզվի իմացության թեստը։
Դիմումի հաստատում կամ մերժում
Քաղաքացիություն ստանալու հայտի դեպքում հաստատում ստանալուց հետո դիմումատուն նախապես սահմանված օրը և ժամին այցելում է ՄՔԾ գրասենյակ, կամ դեսպանատուն/հյուպատոսարան և անցնում երդման արարողությունը, որից հետո գործընթացը ավարտվում է։
Քաղաքացիությունից հրաժարվելու հայտի դեպքում հաստատում ստանալուց հետո անձնագիրը ճանաչվում է անվավեր, որից հետո գործընթացը ավարտվում է։
Մերժում ստանալու դեպքում կստանաք ծանուցում։
Ծառայություններ
ՀՀ քաղաքացիության շնորհման հայտ
ՀՀ քաղաքացիության շնորհման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն
ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հայտ
ՀՀ քաղաքացիության դադարեցման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն
Անչափահասի ՀՀ քաղաքացիությունը դադարեցման հայտ
Անչափահասի ՀՀ քաղաքացիության դադարեցման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն
Անգործունակին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հայտ
Անգործունակ անձին ՀՀ քաղաքացիության շնորհման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն
Կարևոր փաստաթղթեր

Ուղեցույցներ

